?

Արմեն Աղայան

հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ

Name:
armen aghayan
Birthdate:
11 June 1968
Location:
External Services:
Արմեն Աղայան.
«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի համակարգող խորհրդի անդամ:
2001-08թթ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղարն եմ եղել: Բացի բուն գործից, վարել եմ ազգային-քաղաքական թեմայով սեմինարներ, որոնց արդյունքում ձևավորվել է «Չորրորդ հանրապետության» կոնցեպցիան, խմբագրել եմ «Ազատագրում» ամսագրի չորս համարները, որոնք ընդհատվեցին Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության պատճառով: Որոշակի կազմակերպական աջակցություն եմ ցույց տվել «Միասնական Ջավախք» կազմակերպությանը, նաև տեղում:
Ժիրայր Սէֆիլյանի և ուրիշների հետ միասին ազգային-քաղաքական ուժ ձևավորելու աշխատանքներ էինք ծավալել դեռ 2003թ-ից, որտեղ ես փորձում էի համադրել գաղափարախոսական և կազմակերպական սկզբունքների մշակման, ինչպես նաև կազմակերպական շինարարության մեթոդաբանության հետ կապված աշխատանքները: Դրանք ընդհատվեցին Ժիրայրի ձերբակալության պատճառով և չվերսկսվեցին նրա Տեր-Պետրոսյանին պաշտպանելու պատճառով: Նույն պատճառով էլ խզեցի կազմակերպական կապերս իր ղեկավարած կառույցների հետ: Հիմա գլխավոր զբաղմունքս ազգային-քաղաքական նոր ուժ ձևավորելու նույն այդ նախագիծը առաջ մղելն է` այլոց մասնակցությամբ և օգնությամբ: Առաջին արդյունքը «Հայկական ընտրություն» պայմանական անունով կուսակցության նախաձեռնող խմբի կայացումն է:
Ավելի վաղ, 1988-89թթ եղել եմ Հայ Ուսանողության Դաշինքի անդամ, Ժող. ինստիտուտի ուսանողական շարժման առաջնորդներից մեկը: 1990-98թթ Դաշնակցության անդամ, նրա ուսանողական միության առաջին նախագահ ու երիտասարդական միության առաջին կազմակերպիչներից, Հայաստանի ԿԿ-ի, հետո Բյուրոյի Երանի գրասենյակի աշխատակից: 1994թ. ձերբակալվել եմ որպես Դաշնակցության հետախուզական կառույցի ղեկավարի տեղակալ` իմանալ-չհայտնելու մեղադրանքով: Երկու տարի անց ազատվել եմ առանց դատավարության: Դաշնակցությունից հեռացել եմ նրա իշխանության հետ սերտաճելու օրերին, Հրանտ Մարգարյանի ներկուսակցական խմբիշխանության պայմաններում ինչ-որ օգտակար բան անելու անհնարության պատճառով:
Ավարտել եմ Երևանի թիվ 3 մաթեմատիկական թեքումով դպրոցը և Երևանի ժող.տնտեսության ինստիտուտը: Սովորել եմ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, բայց թեզ չեմ պաշտպանել:Աշխատել եմ հաշվապահ: 1999-2000թթ բացակայել եմ Հայաստանից, Ղրիմում աշխատել եմ միջազգային սկաուտական կազմակերպության ռեգիոնալ գրասենյակի ֆինանսական տնօրեն: <Նորավանք> հիմնադրամի պատվերով երկու գրքույկի հեղինակ եմ` ազգային անվտանգության և քաղաքական համակարգի վերաբերյալ: Հեղինակել եմ նաև Ղարաբաղյան կարգավորմանը և այլ հիմնախնդիրներին վերաբերող զեկույցներ, հոդվածներ և այլ գրվածքներ: Ունեմ որոշ մանկավարժական և մեթոդաբանական փորձ:Քաղաքագիտական հետաքրքրություններիս շրջանակում են հայ-թուրքական, ներառյալ հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-վրացական հարաբերությունները,ազգային անվտանգության և պետականաշինական խնդիրները, ներքին, արտաքին և տնտեսական քաղաքականության ամենատարբեր հարցեր: Հայ-թուրքական հաշտեցման և եվրաինտեգրացիայի հակառակորդ եմ:
Ծնվել եմ 1968թ, Դիլիջանում, սակայն երկու տարեկանից բնակվում եմ Երևանում: Պապս` Արտեմ Աղայանը Գանձակից է եկել Դիլիջան,մայրական կողմից պապս` Պողոս Գրիգորյանը (Թորոս Ջեյրանյանը) Կիլիկիայից է: Ամուսնացած եմ, ունեմ երեք որդի:


Արցախ, Ջավախք, Քաղաքականություն, ազգային անվտանգություն, հայ-թուրքական հարաբերություններ, հրապարակախոսություն, մանկավարժություն, մեթոդաբանություն, պետականաշինություն, քարոզչություն

Statistics