Արմեն Աղայան

aaghayan


Արմեն Աղայան

հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ


Previous Entry Share Next Entry
Իրարանցում: Ամոթ է:
Արմեն Աղայան
aaghayan
 

Այս ինչ նոր իրարանցում էՏեսեք, Քոչարյանը Թեհրան է գնացել: Քաղաքականություն է վերադառնում: Ուռռռաաաաա՛, գալիս է մեզ փրկի Սերժից: Չեմ հասկանում, Հայաստանում ուրիշ մարդ չկա՞: Հայ ժողովրդի արգանդը ցամաքել է՞: Թե նախկին սրիկաների նկատմամբ կարոտախտը հին հայկական ավանդույթ է եղել, իսկ ես չեմ իմացել այդ մասին:

Ոչ մի քաղաքականությունից չնչին հասկացող, չնչին տեղեկացված, տրամաբանող հայ մարդ Քոչարյանի վերադարձով չի կարող ոգևորվել: (Դրանում անձնական շահ տեսնողները հայ չեն, այլ բիզնեսմեն)

Քոչարյանը Սերժ Սարգսյանից և Լևոն Տեր-Պետրոսյանից պակաս հանցագործ չէ, իսկ քանակական առումով հասցրել է գերազանցել նրանց: ԼՏՊ-ի սկսած դավաճանության հետևողական շարունակողն է եղել և Սերժի այսօրվա դավաճանական ընթացքը կանխորոշողը:

Բայց անկեղծ ասած, եթե Սերժի հետ փոխատեղում անեն, ինձ համար ոչ մի տարբերություն:

Ի դեպ, Քոչարյանի վերադարձով ոգևորվողները ոչինչով չեն տարբերվում ԼՏՊ-ի վերադարձով ոգևորվածներից: Նրանց վաղվա հիասթափությունն էլ քիչ է տարբերվելու լևոնականների այսօրվա հիասթափությունից:

Իսկ որպես կանխատեսում ավելացնեմ. Քոչարյանը, ի տարբերություն ԼՏՊ-ի, հրապարակային գործիչ չէ և որևէ ընտրությունում նրա կամ նրա դրածոյի արդյունքը ավելի համեստ է լինելու: Փոխարենը նա հավանաբար հույս ունի վարչակարգի ներսում հեղաշրջում անել: Այս առումով էլ համոզված եմ, որ նա ոչ մի հաջողություն չի ունենա, որովհետև վարչակարգը միշտ ծառայում է իր տիրոջը, իսկ եթե այն փլվի (դա չբացառենք), ապա հաղթողը դարձյալ Քոչարյանը չի լինի, այլ նա, ով կփլի այդ համակարգը:




  • 1
Ասա', էլի Արմեն, ասա
Դա ինչ-որ շատ հետաքրքիր մշակութային և հոգեբանական երևույթ է, որի բացատրությունը ես կուզենայի գտնել... Չեմ ուզում կարծել, որ դա ստրուկների պարզամտությունն է, որոնց միշտ թվում է, որ հին տերը ավելի լավն էր, որովհետև նրանք իր ժամանակ ավելի երիտասարդ ու դիմացկուն էին...


Այսպիսի ասացվածք կա. Մինչև չգա հետինը, չի հիշվի նախկինը: Բայս ա՞յս ձևով: Սրանք Տիգրան Սարգսյանի օրոք էլ Սերժին են կարոտելու:

(Deleted comment)

Re: Տիգրան Սարգսյանի օրոք

Մեր մեջ ասած մենք այսօր էլ ապրում ենք <Տիգրան Սարգսյանի օրոք>: Իսկ դու գիտե՞ս, թե Սերժն է հիմա կառավարում երկիրը:

Ավելացնելու բան չկա

Շատ դիպուկ է ասված: +1

  • 1
?

Log in

No account? Create an account